Գիտություն 

Tesla Motors Inc. հանրությանը կներկայացնի նոր արտադրանք, ընդ որում՝ դա ավտոմեքենա չի լինի

analitik.am

Tesla Motors Inc. էլեկտրամոբիլ արտադրող ընկերությունը ապրիլի 30-ին հանրությանը կներկայացնի նոր արտադրանք, ընդ որում՝ դա ավտոմեքենա չի լինի: Պատրաստվող անակնկալի մասին Twitter-ում հայտնել է ընկերության ղեկավար Իլոն Մասքը:



Մասքը նշել է, որ դա կլինի ընկերության հիմնական արտադրանքներից մեկը: Շնորհանդեսը տեղի կունենա Կալիֆոռնիայի Հոթորն քաղաքում՝ ապրիլի 30-ին, տեղի ժամանակով 20.00-ին:



Ըստ վերլուծաբանների՝ հնարավոր է՝ խոսքը հզոր մարտկոցի մասին է, որը կկարողանա էլեկտրականության խափանումների դեպքում տներն ապահովել էլեկտրաէներգիայով:

Նույն շարքից