Գիտություն 

Samsung-ը ներկայացրել է իր ամենաբարակ Galaxy A5 և Galaxy A3 սմարթֆոնները

analitik.am

Samsung-ը կատարել է իր երկու նոր՝ Galaxy A5 և Galaxy A3 սմարթֆոնները, որոնք ամենաբարակն են ընկերության մյուս սմարթֆոնների համեմատությամբ, ասվում է Samsung-ի հաղորդագրությունում:

Galaxy A5-ն ու Galaxy A3-, համապատասխանաբար, ունեն մետաղական կորպուս և 6,7 մմ ու 6,9 մմ հաստություն:

Galaxy A5-ը հագեցած է 5-դյույմանոց էկրանով, երկու գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ, 4-միջուկային պրոցեսորով՝ 1,2 գիգահերց տակտային մաքրությամբ ու հիմնական 15-մեգապիքսելանոց տեախցիկով:

Galaxy A3-ն ունի 4,5-դյույմանոց էկրան, 1 գիգաբայթ օպերատիվ հիշողություն, հետևից՝ 8-մեգապիքսելանոց տեսախցիկ:

A3-ի պրոցեսորը նույնպիսին է, ինչ A5-ինը:

Նոր սարքերն ունեն նաև 5-մեգապիքսելանոց տեսախցիկ, Android KitKat (4.4) օպերացիոն համակարգ, 4G և հիշողության micro-SD քարտի տեղադրման հնարավորություն:

Galaxy A5-ն ու Galaxy A3-ը վաճառքի կհանվեն միայն որոշ երկրներում նոյեմբերին:

Սարքի գինը չի հրապարակվում:

Նույն շարքից