Հիշում եմ և պահանջում 

Reddit-ը հիշատակում է Հայոց ցեղասպանությունը

analitik.am

Ապրիլի 24-ին Reddit կայքն իր լոգոն վերափոխել է հայկական դրոշով տարբերակով՝ ի նշան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի: Նկարի վրա մկնիկի նշորդը պահելիս երևում է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» արտահայտությունը:

 


Reddit-ը ժամանցային, սոցիալական ցանց և լրատվական կայք է, որի գրանցված օգտատերերը կարող են համալրել նրա բովանդակությունը տեքստերով և էլեկտրոնային հղումներով: Ըստ «Ալեքսա» կայքերի վարկանշային սանդղակի՝ Reddit-ը զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը՝ օրական մինչև 2 մլն այցելուներով:

 


Reddit-ի հիմնադիրներից Ալեքսիս Օհանյանը, որը Հհայաստան է այցելել ապրիլի 24-ի հիշատակման արարողություններին մասնակցելու համար, խոսել է 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից:

 


Էջմիածին կատարած այցի ժամանակ Օհանյանը գրել էր. «Մեզանից յուրաքանչյուրը կենդանի ապացույցն է նրա, որ Հայոց ցեղասպանությունը (#armeniangenocide) չի կարողացել ոչնչացնել մեզ: Ես ճանաչում եմ պահանջում, սակայն նաև գիտեմ, որ մեզանից յուրաքանչյուրի ներսում ապրում են այդ նահատակների հոգիները: Մեր կենդանի լինելը նրանց ճանաչումն է»:



Instagram սոցիալական կայքի իր էջում Օհանյանը գրել է. «Մայր Հայաստան այցելելիս միշտ հիշում եմ Սարոյանի խոսքերը. «Կուզեի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենար այս սերունդը, այս փոքր ու անզոր ժողովրդին, որի բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շենքերը՝ խորտակված, գրքերը՝ չընթերցված, երաժշտությունը՝ չլսված, և որի աղոթքները անպատասխան են մնացած: 

 

Փորձեք կործանել այս ցեղը: Կործանեցե՛ք Հայաստանը, տեսեք՝ կկարողանա՞ք: Աքսորեցե՛ք դեպի անապատները՝ առանց հացի և ջրի: Այրեցե՛ք նրանց տներն ու եկեղեցիները: Հետո տեսեք՝ արդյո՞ք չեն վերածնվի, արդյո՞ք նրանք կրկին չեն ծիծաղի, երգի ու աղոթի: Եթե երկու հայ հանդիպի աշխարհի ցանկացած կետում, տեսեք՝  արդյո՞ք նրանք Նոր Հայաստան չեն ստեղծի»:

 


«@upvoted-ի այս հատվածն ինձ համար շատ կարևոր է, այն Հայոց ցեղասպանության մասին է և բնութագրում է պապիկիս և հորս»,- Twitter-ում գրել է Reddit կայքի հիմնադիրը:


Նույն շարքից