IT 

Microsoft-ն այսօրվանից դադարեցնում է Windows XP-ի սպասարկումը

analitik.am

Microsoft կորպորացիան այսօրվանից դադարեցնում է Windows XP օպերացիոն համակարգի և Office 2003 գրասենյակային փաթեթի տեխնիկական սպասարկումը: Ամերիկյան համակարգչային հսկայի ղեկավարությունը նախազգուշացրել է, որ 12 տարի առաջ հայտնված ՕՀ-ն այլևս չի թարմացվի: Հենց թարմացումներն են պաշտպանում համակարգիչը նորանոր վիրուսներից, լրտեսող ծրագրերից և այլ սպառնալիքներից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Windows XP-ի օգտատերերը կարող են շարունակել օգտվել համակարգից, սակայն նրանց համար կհայտնվեն որոշակի ռիսկեր:

Microsoft-ի մասնագետները խորհուրդ են տալիս օգտատերերին անցում կատարել ավելի նոր տարբերակների՝ Windows 7-ի կամ Windows 8-ի: 

Telecom Daily-ի վերլուծաբանների գնահատականով՝ հնացած ՕՀ-ով է աշխատում աշխարհում աշխատանքային համակարգիչների մոտ 42 տոկոսը: 

Նույն շարքից