Գիտություն 

iPad-ի տարեկան մատակարարումներն աշխարհում առաջին անգամ կնվազեն

analitik.am

iPad-ի տարեկան մատակարարումներն աշխարհում առաջին անգամ կնվազեն. ընթացիկ տարվա արդյունքներով՝ այդ սարքերի մատակարարումների ծավալները նախորդ տարվա համեմատ կնվազեն 12.7%-ով՝ մինչև 64.9 մլն հատի: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով IDC վերլուծական ընկերության կանխատեսման տվյալներին:

Իսկ (ОС) Windows օպերացիոն համակարգով պլանշետները, ընդհակառակը՝ աճ կգրանցեն. այս տարվա արդյունքներով՝ դրանց մատակարարումները կաճեն 67.3%-ով՝ մինչև 10.9 մլն հատի: ОС Android-ով պլանշետների մատակարարման գլոբալ շուկան 2013թ. համեմատ կմեծանա 16%-ով և կկազմի 159.5 մլն հատ:

Ընթացիկ տարում ընդհանուր համաշխարհային մատակարարումները կավելանան 7.2%-ով՝ մինչև 235.7 մլն պլանշետ՝ նախորդ տարվա 52.5% աճի փոխարեն:

Նույն շարքից