IT 

Facebook-ի Nearby Friends հավելվածը թույլ է տալիս պարզել ընկերների գտնվելու վայրը

analitik.am

Աշխարհի ամենախոշոր Facebook սոցկայքը բջջային օգտատերերի համար ներկայացրել է Nearby Friends հավելվածը, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնի միջոցով տեղեկանալ ընկերների գտնվելու վայրի մասին։

 

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ հավելվածը հասանելի կլինի Apple-ի iOS և Google-ի Android օպերացիոն համակարգերով գործող սարքերի համար։ Սակայն նշվում է, որ Nearby Friends-ից սկզբում կկարողանան օգտվել միայն ԱՄՆ-ի բնակիչները։

Իսկ, թե երբ են մյուս երկրների օգտատերերը հավելվածի մատուցումը ստանալու, դեռևս հայտնի չէ։

 

Ակտիվացման դեպքում հավելվածը ծանուցումներ է ուղարկելու՝ նախազգուշացնելով օգտատիրոջը մոտակայքում գտնվող ընկերների մասին։ Սակայն նրանք, ովքեր կցանկանան գաղտնիություն պահպանել, կարող են անջատել հավելվածը։

Նույն շարքից