Գիտություն 

Facebook-ի Messenger հավելվածը օգտատերերի գտնվելու վերաբերյալ ճշգրիտ ազդանշաններ է ուղարկում

analitik.am

Հայտնի է դարձել, որ Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածը օգտատերերի գտնվելու վերաբերյալ ճշգրիտ ազդանշաններ է ուղարկում։ Այդ ազդանշանները թույլ է տալիս որոշել օգտատերի գտնվելու վայրը: Messenger-ի այս հնարավորությունը ի հայտ է բերել Chrom համացանցային բրաուզերի նոր հավելվածը, որը կոչվում է Marauders Map։ Այս մասին հայտնում է The Independent պարբերականը։



Ամեն անգամ, երբ օգտատերը հեռախոսից ֆեյսբուքյան հաղորդագրություն է ուղարկում, նա ուղարկում է նաև տեղեկատվություն իր դիրքի մասին: Ծրագիրը համադրում է այդ ազդանշանները և ստանում է պատկեր, թե ինչպես է շարժվում օգտատերը:



 

 

Նույն շարքից