Գիտություն 

BBC-ն ռեպորտաժ է պատրաստել Հայաստանում անվճար բարձրտեխնոլոգիական կրթության մասին (տեսանյութ)

analitik.am

BBC-ն տեսանյութ է պատրաստել տեխնոլոգիական ոլորտին զարկ տալու միջոցով Հայաստանի տնտեսության զարգացման ջանքերի մասին։



Տեսանյութում նշվում է, որ հին արհեստները մահանում են Հայաստանում, այդ իսկ պատճառով երիտասարդների ուշադրության թիրախում նոր հմտություններն են։ Նշվում է, որ տեխնոլոգիական ոլորտը երկրի տնտեսության ամենաարագ աճող ոլորտներից է։ Անդրադարձ է արվում հայկական մի շարք հավելվածների գլոբալ հասանելիությանը։ Դրանցից է Picsart-ը, որն ունի ավելի քան 200 մլն օգտատեր։ Հիմնադիր Հովհաննես Ավոյանի խոսքով՝ նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը հայտնի է եղել նորարարությամբ։ Ավոյանին գոհացնում են երիտասարդների մտավոր ունակությունները, նրա խոսքով՝ Հայաստանում հեշտ է տաղանդավոր և կրեատիվ ծրագրավորողներ գտնել։



Արտերկրից առաջնակարգ մասնագետներ են հրավիրվում՝ «Թումո» կենտրոնում անվճար վարպետության դասեր անցկացնելու հայ երեխաների համար։ Ֆինանսավորումը կատարվում է ԱՄՆ-ում հայկական սփյուռքի կողմից։



«Թումո» կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի խոսքով՝ Հայաստանը ելք չունի դեպի ծով, այդ իսկ պատճառով ստիպված է արտահանել գաղափարներ, ծրագրեր ու հավելվածներ։


Նույն շարքից