9-ամյա Հեյլի Ֆորտը չնայած իր տարիքին՝ ցանկանում է օգնել կարիքավոր մարդկանց։ Իր ազատ ժամանակ, նա կառուցում է շարժական փոքրիկ տներ անտուն մարդկանց համար, ինչպես նաև աճեցնում է բանջարեղեն և մրգեր, որոնք նա բաժանում է կարիքավորներին։ Նա նաև ապահովում է նրանց հիգենայի խնամքի պարագաներով։
Այս տարի փոքրիկ բարերարը որոշել է աճեցնել 113 կգ բանջարեղեն և միրգ, ինչպես նաև կառուցել 12 տուն։