Հոգեբանի անկյուն 

6 պատճառ, որ երազանքներդ չեն կարող սպասել

analitik.am

Իսպաներենում մի ասույթ կա, համաձայն որի՝ «Վաղը շաբաթվա ամենածանրաբեռնված օրն է»: Քանի՞ անգամ ենք մենք մեր երազանքների իրականացումը հետաձգել վաղվան: Մեր երազանքները չեն կարող և չպետք է սպասեն: Մենք պետք է իրականացնենք դրանք հիմա, այս պահին: Ինչու՞


1. Վաղը մեզ ոչինչ չի խոստանում

Ոչ ոք չի սիրում խոսել մահվան մասին, բայց բոլորս ենք գիտակցում, որ մեր ամեն նոր օրը մեկ միավորով մոտեցնում է մեզ մահին: Հետևաբար, այսօրը դա այն է, ինչ մենք ունենք: Քեզ հետ գերեզման մի տար չիրականացրած երազանքների շարքը: Կայացրու որոշումներ, ապա յուրաքանչյուր երազանք՝ մեծ թե փոքր, կիրականանան հիմա:

 

2. Աշխարհը սպասում է Քո նվերին

Ես գիտեմ, որ դժվար է հավատալ, բայց աշխարհը սպասում է հենց Քեզ: Քո ծնունդը աշխարհի համար յուրահատուկ նվեր է, որը մեկ ուրիշը չի կարող տալ աշխարհին: Իհարկե, մյուսները կարող են երգել, բայց նրանք չեն կարող երգել այնպես, ինչպես դու: Իհարկե, մյուսները կարող են գրել, բայց ոչ այնպես, ինչպես դու: Մի զրկիր աշխարհին քո նվերից: Դա թթվածին է, որի կարիքը մենք ունենք՝ ապրելու համար: Այսպիսով, քո պատասխանատվությունն է իմանալ որն է կյանքի ու աշխարհին քո նվերը և ավելի լավը դարձնել և՛ քո, և՛ քո շրջապատի կյանքը:

 

3. Քանի դեռ դու չես արել քո առաջին քայլը, քո երազանքները երբեք չեն իրականանա:


 Դու կարող ես երազել ամերիկյան մեծ խաղերի մասին գրելու մասին, բայց դա այդպես էլ երազանք կմնա, քանի դեռ թուղթ ու գրիչ չես վերցրել: Դու կարող ես երազել քաղցկեղի դեմ պայքարելու մասին, բայց դա երբեք չի իրականանա, քանի դեռ դու ձեռք չես բերել այն գիտելիքները, որոնք կօգնեն քեզ պայքարել դրա դեմ: Հասե՛ք դրան:


4. Դու չես կարող վախենալ հաղթելուց


Երազանքի ամենամեծ թշնամիներից մեկը վախն է: Շատ մարդիկ կան, ովքեր կարող են շատ բաների հասնել, բայց նրանց խանգարում է վախը:  Հենց մտածում ենք այն բաների մասին, որոնք ցանկանում ենք անել կամ ունենալ, վախը մեզ ասում է, որ մենք ունակ չենք դա անելու կամ արժանի չենք դրան: «Երկրից հետո» ֆիլմում Ուիլ Սմիթն ասում է. «Վախը գոյություն չունի, այն միայն մեր մտքերի արդյունքն է»:

Սխալ մի հասկացե՛ք ինձ. Վտանգը իրական է, բայց վախը ընտրություն է: Ընտրեք չվախենալը և Ձեր երազանքի հետևից գնալը:


5. Հնարավորությունները հավերժ չեն կարող սպասել Ձեզ


Կան շատ հիանալի մարդիկ, հնարավորություններ, որոնք սպասում են Ձեզ: Ֆիլմերի ֆեստիվալներ, մրցանակաբաշխություններ: Դու ուզու՞մ ես ստանալ դրանք: Շատ հեշտ է: Հետևիր երազանքիդ: Դռները, որոնք դու չես էլ պատկերացնում, որ կարող են բացվել, իրականում բաց են քո առաջ: Դու երբեք էլ չես բացի այդ դռները, եթե նստես և սպասես, որ երազանքներդ իրականանան, այլ ոչ թե աշխատես՝ իրականացնելու համար:


 6. Դու ավելի երջանիկ կլինես, եթե անես դա

Պատկերացրեք՝ որքան երջանիկ կլինենք մենք, եթե կարողանանք հասնել այն ամենին, ինչին ուզում ենք: Կա միայն մի բան, որը կանգնեցնում է Քեզ՝ Դու, ինքդ: Վերահսկի՛ր սեփական երազանքներդ: Մի՛ ստիպիր երազանքիդ սպասել: Գնա՛ երազանքիդ հետևից այսօր:  

Նույն շարքից