Հասարակություն 

3 ամյա Գառնիկիկը տառապում է մանկական ուղեղային կաթվածով. մայրը դիմում է հանրությանը՝ իրենց սատար կանգնելու խնդրանքով

analitik.am

Երեքամյա Գառնիկ Հայրապետյանը ծնվել է Մանկական ուղեղային կաթվածով: Ապրում է Վանաձորում: Երեխան չի կարողանում խոսել, նստել , կանգնել, քայլել, մեջքը պահել, միայն անկանոն շարժումներ է կատարում: Մայրը զբաղվում է երեխայի խնամքով, իսկ հայրը Երևանում  արհեստավոր է  աշխատում: Սակայն նրա վաստակած գումարը չի բավականացնում նույնիսկ Հայաստանում բուժման կուրս անցնելու համար:



Երեխային անհրաժեշտ են վերականգնողական վարժություններ, վիրահատություն և դեղորայքային բուժում՝ ՎԻԳԱԲԱՏՐԻՆ 500մգ, Զոնիզամիդե կամ Զոնեգռանե 150 կամ 100մգ:

Երեխայի մայրը դիմում է հանրությանը՝ իրենց սատար կանգնելու խնդրանքով:




ՎՏԲ բանկում Գառնիկի մոր՝ Հասմիկ Մանվելի Առաքելյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ AMD-16093011320601, USD-16093011320602, EUR-16093011320603 RUB-16093011320604, SWIFT-կոդ` ARMJAM22:

Նույն շարքից