Միջազգային 

Հիլարի Քլինթոնը ԱՄՆ հաջորդ նախագա՞հ

analitik.am

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլար Քլինթոնը առաջիկայում մտադիր է հայտարարել նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին:

Այդ մասին հայտնել է Wall Street Journal պարբերականը, որի տվյալների համաձայն, ԱՄՆ նախկին առաջին տիկինը որոշել է նախընտրական քարոզարշավը սկսել նախատեսված ժամկետից ավելի վաղ:

 

Նա դեռեւս պաշտոնապես չի հայտարարել իր մտադրության մասին, սակայն նախկինում բազմիցս հիշատակել է իր ցանկության մասին:

2008թ.-ի նախագահական տնտրություններում նա Օբամայի հիմնական հակառակորդն էր ու ընտրություններում գրավել էր երկրորդ տեղը:

 

Նախօրդ տարվա նոյեմբերին նախագահ Օբաման հայտարարել էր, որ Քլինթոնը բոլոր արժանիքներն ունի նախագահ դառնալու համար:

Հաջորդ նախագահական ընտրությունների մյուս հավանական թեքնածուն կլինի ամերիկյան միլիարդատեր Դոնալդ Թրամպը, իսկ նախագահ Բարաք Օբաման սահմանադրության համաձայն այլեւս չի կարող առաջադրվել:

 

 

 

 

Նույն շարքից