Հասարակություն Հարցազրույց 

16 տարեկան այս պատանին փորձում է բարձրացնել հայրենասիրական ոգին

analitik.am

 «Մենք ենք մեր երկրի վաղվա տերերը. Ես միանում եմ, իսկ դո՞ւ» նախաձեռնող խմբի  հիմնադիր  Հովհաննես Նիկողոսյան.


Հովհաննես ջան, մի փոքր պատմեք Ձեր մասին:

Ծնվել եմ 1998 թվականին, Արարատի մարզում, և մինչ այսօր ապրում եմ այնտեղ: Սովորում եմ Երևանի Տարածաշրջանային թիվ մեկ պետական քոլլեջում, ռեժիսուրայի բաժնում: Թերևս այսքանը:


Հովհաննես, խնդրեմ ասեք, ինչո՞ւ այսպիսի մտահղացում առաջացավ Ձեզ մոտ կապված նախաձեռնության հետ:


Հայ հասարակությանը քաջ հայտնի է, որ թշնամին արդեն մի քանի ամիս է կրակահերթերով և նույնիսկ ծանր զենքից կրակ է բացում Հայաստանի խաղաղ բնակչության վրա, որի պատճառով կան անմեղ զոհեր և վիրավորներ: Երբեմն թշնամուն հաջողվում է թափանցել սահմանից ներս. այս պայմաններում մենք լռել չենք կարող և կապ չունի մենք նախաձեռնող խմբի անդամներս քանի տարեկան ենք, չէ՞ որ մենք ենք մեր երկրի վաղվա տերերը: Եվ հենց այսօրվանից  պետք է ներուժով տեր կանգնեք մեր երկրին:


Ո՞րն է շարժման նպատակը:

Շարժման ակտիվով մենք պետք է այցելենք սահմանապահ զինվորներին, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Հնարավորությունների սահմաններում մեր կողմից կցուցաբերվի որոշ բարեգործական գործառույթներ:


Ի՞նչ եք ուզում սրանով հասնել:


Ամենակարևորը բարձրացնել մեր մատաղ սերնդի հայրենասիրական ոգին: Յուրովի համախմբել Հայաստանը Սփյուռքի և Արցախի ժողովրդի հետ:


Համացանցում լուրեր են տարածվել, որ դուք մոտ օրերս ճամբար եք կազմակերպում: Ո՞րն է նպատակը ճամբարի:


Նախ և առաջ մի փոքր հանգստանալ ամառվա այս շոգին, և երկրորդը պարբերաբար շփումների շնորհիվ հասկանալ, թե ինչ ենք անում հետագայում:


Եվ վերջին հարցը, ո՞րն է Ձեր կյանքի ամենակարևոր նպատակներից մեկը:


Պիտանի մարդ լինել հայրենիքիս և 18 տարեկանս լրանալուն պես անմիջապես ծառայել Հայոց բանակին:




Սկզբնաղբյուր՝ WWW.hartak.am

Նույն շարքից