Մշակույթ 

1 մլն դոլարով վաճառվել է Ստրադիվարիուսի ջութակը

analitik.am

Լոնդոնյան աճուրդում 1 մլն դոլարով վաճառվել է Անտոնիո Ստրադիվարիուսի յուրահատուկ ջութակներից մեկը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Գործիքի նախնական արժեքը եղել է 225.000-290.000 դոլար: Գնորդի անունը չի նշվում:

 

«Տվյալ գործիքն առանձնահատուկ պատմություն ունի: Այն պատկանել է նաև Մալբորոյի 5-րդ հերցոգին: Հայտնի հավաքորդ հերցոգը եղել է Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի նախանախապապը: Հետագայում ջութակը պատկանել է Ալֆոնսո Մարկոնիին` հայտնի իտալացի գյուտարար Գուլյելմո Մարկոնիի եղբորը»,- պատմել է աճուրդի ներկայացուցիչը:

 

Վերջին տարիներին համաշխարհային շուկայում բարձրացել է Ստրադիվարիուսի երաժշտական գործիքների գինը: Օրինակ՝ 2011-ին «Լեդի Բլանտ» անունով հայտնի լեգենդար ջութակը վաճառվել է 15.9 մլն դոլարով: Սակայն կազմակերպիչներն անհաջողություններ էլ են ունեցել: Այս տարի երկու համատեղ աճուրդներ չեն կարողացել վաճառել Ստրադիվարիուսի ջութակը թանկ լինելու պատճառով, երբ նախնական արժեքը եղել է 45 մլն դոլար:

Նույն շարքից