Առողջապահություն Հարցազրույց 

Քաղցկեղի բուժման մուլտիդիսցիպլինար մոտեցումները՝ միջազգային գիտաժողովի ուշադրության կենտրոնում

analitik.am

Ուռուցքաբանական հիվանդությունները այն երեք տեսակի ոչ վարակիչ հիվանդություններից մեկն են Հայաստանում, որոնցից մահացությունը շատ բարձր է մեր երկրում:Վերջին տարիներին մեր երկրում գրանցվել է ուռուցքաբանական հիվանդությունների զգալի աճ: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ 13 տարում` 80-90 տոկոս աճ է գրանցվել 100.000 բնակչության հաշվարկով:


Մայիսի 13-ին Երևանի պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության (ASCO) և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի՝ «Քաղցկեղի բուժման մուլտիդիսցիպլինար մոտեցումները» թեմայով առաջին համատեղ եռօրյա գիտաժողովը:


Գիտաժողովի կարևորության, քննարկված խնդիրների ու արդյունքների մասին Analitik.am-ը զրուցեց Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի ղեկավար, բժիշկ ուռուցքաբան-արյունաբան Սամվել Դանիելյանի հետ:

 

 

-Ինչո՞ւ որոշեցիք կազմակերպել այս կոնֆերանսը, և նմանատիպ կոնֆերանսներն ի՞նչ կարող են տալ:


-Կոնֆերանսներ կազմակերպելու գաղափարը միշտ էլ կա: Տարին գոնե մեկ անգամ անրհրաժեշտ է անցկացնել կոնֆերանս, որպեսզի լինի մտքերի փոխանակում,  ծանոթանանք նոր մարդկանց հետ, և տարբեր երկրների հետ նոր համագործակցություններ լինեն: Նմանատիպ կոնֆերանսների դրական կողմը լինում են գործուղումները, հիվանդությունների քննարկումներըը, բարդությունների դեպքում նոր խորհդատվությունը:


-Կներկայացնե՞ք  մասնակիցներին,  ո՞ր երկրներն են ներկայացնում:


-Եռօրյա գիտաժողովի ընթացքում զեկույցներով և փորձի փոխանակմամբ հանդես եկան Դինեշ Փենդհարկարը /Հնդկաստան/, Վանեսսա Էթոնը /ԱՄՆ/, Քիմ Շևչենկոն /ԱՄՆ/, Քեյթ Լիտվինը /ԱՄՆ/, Միկլոս Սայմոնը /ԱՄՆ/, ինչպես նաև Մարո Օհանյանը /Տեխաս ԱՄՆ/, Արմազ Մարիամիձեն /Վրաստան/, Միհրան Նազարեթյանը /ՀՀ առողջապահության առաջին նախարար/, Արմեն Մխիթարյանը/ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական կլինիկայի պաթոլոգիական ծառայության ղեկավար/ և Նարինե Մովսիսյանը/պալիատիվ բժշկության մասնագետ/:


-Իսկ ի՞նչ   թեմաներ են ընտրվել կոնֆերանսի համար, և ինչո՞ւ էք  առանձնացրել հենց այդ թեմաները:


- Այս անգամ ընտրվել են կրծքագեղձի, ստամոքս-աղիքային տրակտի քաղցկեղի և լեյկիմիայի բուժման նորագույն մեթոդների ներդրումը բժշկության մեջ: Կոնկրետ որևէ պատճառով չենք առանձնացրել վերոնշյալ թեմաները, այլ ուղղակի այս անգամ այս ձևաչափով  կարողացանք կազմակերպել, բայց հաջորդ անգամ այլ կարևոր թեմաներ ևս կլինեն՝  թոքի քաղցկեղ, շագանակագեղձի քաղցկեղ և այլն: Կարծում եմ, որ արդյունավետ կլինի և՛ այս, և՛ մնացած կոնֆերանսները:



Արմինե Բրսոյան

Նույն շարքից