Վերլուծական 

ՀՀ Վերահսկիչ պալատի աշխատակիցը փայ է մտել ձկնաբուծարանում

Նախորդ նյութում անդրադարձել էինք ՀՀ  վերահսկիչ պալատի աշխատակից, ՀՀԿ- ական պատգամավոր Համլետ Հարությունյանի (բառադի Համո) փեսայի լայն ախորժակին և ակտիվ ֆինանսական գործունեությանը,նշել էինք նաև, որ ավազահանքը վաճառելուց հետո այն փորձում է խլել գլխավոր դատախազության աշխատակցի միջոցով, սակայն պարզվեց ,որ բուն իմաստով մի զոհ էլ դատախազության աշխատակիցն է.


Այսպես՝ Մ. Սաֆարյանը  ՀՀ  վերահսկիչ պալատի կողմից անցկացվող հերթական ստուգումներից մեկի ժամանակ հաջողացնում է ստուգվող գյուղապետից Մասիսի շրջանում մի քանի հեկտար հող վերցնել, որն էլ  անմիջապես ձևակերպում է  իրեն պատկանող ՍՊԸ-ի անունով, որտեղ  100 տոկոս բաժնետերն ինքն  է: Այնուհետև Մ.Սաֆարյանը, արդեն իսկ մշակված սցենարով, սկսում է փնտրել հերթական զոհին և գտնում է Առնոյին, ով  այն ժամանակ դեռ դատախազության աշխատակից չէր, բայց հաջողակ բիզնեսմեն էր:


Մ.Սաֆարյանը վերջինիս առաջարկում է ներդրումներ կատարել իր ՍՊԸ-ում  և դառնալ 50 տոկոսի բաժնեմասի  սեփականատեր: Նույն ավազահանքի սցենարով՝ ինքը  որպես ՎՊ աշխատակից,  արտակարգ և լիազոր փեսա տանիք կլինի բիզնեսին, մի խոսքով նեղացնող չի լինի: Առնոն համաձայնվում է , Մուշեղի ՍՊԸ-ով վարկ է վերցնում, գրավադնում իր տունը և այլ գույքեր և ներդնում է բիզնեսում  մոտ 500 000 ԱՄՆ դոլար, սարքում ավազանները, փորում հորերը, երկու տարում ավարտում բոլոր աշխատանքները ,ձուկն էլ արդեն մեծանում է ավազանում և այդ ժամանակ Մ.Սաֆարյանը սկսում է իր ավարտական փուլը:


Մ.Սաֆարյանը աղմուկ է բարձրացնում, որ երկու տարի է  եկամուտ չունի և կամ Առնոն  իրեն 1.000.000 ԱՄՆ դոլար պետք է  տա,կամ էլ  կիսի տնտեսությունը երկու հավասար մասի,առավել ևս, որ ամբողջն իր անունով է ,իսկ գրավադրված գույքերը և վարկը՝ Առնոյի անունով են:  Առնոյի դատախազություն ընդունվելուց հետո,չար լեզուները ասում են ,որ վերջինս դառնում է ավելի խոցելի, քանի որ ըստ Մ.Սաֆարյանին մոտ կանգնած աղբյուրի, վերջինս Առնոյի վրա պարզվում է լուրջ կոմպրոմատ ունի՝ կապված նրա մազի անալիզների հետ, որի հրապարակումը հավասարազոր կլինի վերջինիս համակարգից հեռացմանը:


Այս հանգամանքներում Առնոն բնականաբար 1.000.000 ԱՄՆ դոլարը չի տալիս, բայց ստիպված է լինում կիսել տնտեսությունը: Փաստացի մեկ ստուգման արդյունքում մեր ՎՊ ազնվագույն աշխատակիցն առանց մի կոպեկ ներդրման դարձել է մի ամբողջ ձկնաբուծարանի տեր: Սակայն Առնոն ,ամենայն հավանականությամբ, այսքանով չի ազատվի ՎՊ աշխատակցից, քանի որ վերջինս, ըստ տեղեկությունների, Առնոյին ուլտիմատում է ներկայացրել՝ կամ վերջինս ամեն գնով օգնում է Մ.Սաֆարյանին խլել Գ.Մեհրաբյանից ավազահանքը կամ հրապարակում է նրա մասին տեղեկությունները:


Շարունակելի

Նույն շարքից