Հայաստան 

Ստուգեցե՛ք բոլորին հավասար՝ օրենքի ոչ ընտրովի կիրառմամբ. Րաֆֆի Հովհաննիսյան

analitik.am

Հիասթափությունների այս աշխարհում մի փոքր կարող է հիասթափեցնեմ՝ ասելով, որ այսօր պետք է խոսք ասեմ, իսկ ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ ուրբաթ օրը ժամը չորսին՝ Ազատության հրապարակում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և ընթերցեց իր հանրային ուղերձը:

Ըստ նրա՝ անցած երկու տարիները վկայում են, որ անդառնալիորեն կորցնում ենք պետության ներկան, և օրախնդիրը եկող սերունդների ապագան փրկելն է, որը փրկողը լինելու է միայն ժողովուրդը:


Ըստ Հովհաննիսյանի՝ ելակետային լուծումը արժանապատիվ ընտրությունների անցկացումն է և քաղաքացիական կյանքի արժանապատիվ ապահովումը, իսկ դրա համար պայքարն ընթացքի մեջ է:


Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ԱԺ-ից հետ կանչելուն, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ «տարոսը լինի Եվրասիական տնտեսական միությանը»: Մեջբերելով Համո Սահյանի խոսքերը՝ նա ասաց. «Սերժ Սարգսյա՛ն, դո՛ւրս արի, եթե քեզ ընկեր է պետք, ես հետդ դուրս կգամ»։

«Կրկեսը ինքներդ եք սարքել և ձեր ճառերը պատվիրողները։ Ստուգեցե՛ք բոլորին հավասար՝ օրենքի ամբողջական և ոչ ընտրովի կիրառմամբ, ոչ միայն ձեզ հանդիպած Ծառուկյանին, այլևս՝ ինձ, Տեր-Պետրոսյանին, Նիկոլ Փաշինյանին, Հայրիկյանին։ Բայց սկսեք ձեզանից, ձեր ընտանիքից, գործող վարչապետից, մարզպետներից, պատգամավորներից, գեներալներից։ Մինչև սա չլինի, օրենքի մասին մի խոսեք, որովհետև օրենքից դուրսը դուք եք»,-ասաց նա:

Նույն շարքից