Հայաստան 

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի մասնակցել Ավետիսյանների ընտանիքի հոգեհանգստին

analitik.am

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը դեպքի օրը քաղաքում չի եղել՝ ամենայն հավանականությամբ նա գտնվում է արձակուրդի մեջ:

 

Սակայն, հետաքրքիր է, որ հունվարի 12-ին Գյումրիի քաղաքապետարանի կայքում տեղադրվել է քաղաքապետի  ցավակցական խոսքը, սակայն Սամվել Բալասանյանը չի մասնակցել Ավետիսյանների ընտանիքի հոգեհանգստին:


Ավելի ուշ news.am-ը հրապարակել է Գյումրիի քաղաքապետարանի հաղորդագրությունը.

«Օրեր առաջ պաշտոնական հրավերով Գլենդել մեկնած Սամվել Բալասանյանը, տեղեկանալով հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանության մասին, ընդհատել է ացը, որի շրջանակներում նախատեսված էր ստորագրել Գյումրիի եւ Գլենդելի միջեւ համագործակցության հուշագիր»:

 

Նույն շարքից