Բիզնես 

ՌԴ-ից Հայասատան ուղղվել են 307 մլրդ. դրամի չափով ներդրումներ. ԱՎԾ

analitik.am

2014թ. հունվար-դեկտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 839 մլրդ 758 մլն 300 հազ. դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 349 մլրդ 986 մլն 300 հազ. դրամ: Այս ցուցանիշները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:



Համաձայն հրապարակման՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայասատան ուղղվել են  306 մլրդ 852 մլն 900 հազ. դրամի չափով ներդրումներ, ինչը գերազանցում է այլ երկրներից կատարված ներդրումների չափը: Երկրորդ երկիրը Կիպրոսն է՝ 152 մլրդ 773 մլն 300 հազ. դրամ, երրորդ տեղում՝ Գերմանիան՝ 115մլրդ 169 մլրդ 700 հազ. դրամ:



2014 թ-ին ԱՄՆ-ից տնտեսության իրական հատվածում կատարվել է 3 մլրդ  468 մլն 100 հազ. դրամի ներդրում:



Նշենք, որ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների հոսքերը հիմնականում ուղղվել են էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարմանը՝ 278 մլրդ 388 մլն 800 հազ. դրամ, հիմնային մետաղների արտադրությանը՝ 105 մլրդ 204 մլն 400 հազ. դրամ, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման տարբեր ճյուղերում՝ 102 մլրդ  460 մլն դրամ և այլն:  

Նույն շարքից