Հարցազրույց 

Մի քանի տարի ևս, և մենք կունենանք միջազգային նորմերին համապատասխան կենդանաբանական այգի. Տ. Մարգարյան

analitik.am

Ինչպես ամեն տարվա մայիսի 1-ին՝  այսօր Երևանի կենդանաբանական այգին բացեց իր դռները: Այգու բացմանը ներկա գտնվեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով սովորության համաձայն իր երեխաներին բերել էր այգի: 

 


 Շրջելուց հետո analitik.am-ի հետ քաղաքապետը կիսվեց իր տպավորություններով:


 

-Ի՞նչ կասեք կենդանաբանական այգու ներկա վիճակի մասին:

 

-Տպավորություններս լավն են, բայց ես ցանկանում եմ մեր կենդանաբանակ այգին ավելի լավը տեսնել: Արդեն հասցրեցի զբոսնել կենդանաբանական այգում, դեռ անելիքներ շատ կան:

 

 

-Ի՞նչ աշխատանքներ են հիմա տարվում: Մենք ե՞րբ կունենանք մեր երազած  կենդանաբանական այգին:

 

-Աշխատանքները բաժանել ենք 3 փուլի: Այս տարի հատկացրել ենք 300 միլիոն դրամ այգու վերանորոգման աշխատանքների համար: Հաջորդ տարիներին կավելացնենք միջոցները, որպեսզի ամբողջությամբ վերանորոգվի: Մի քանի տարի ևս, և մենք կունենանք  միջազգային նորմերին համապատասխան կենդանաբանական այգի: Կարծում եմ՝ 3 տարի հետո արդեն կունենանք այնպիսի այգի, ինչպիսին բոլորս ենք ուզում տեսնել՝ թե՛ պայմանների, թե՛  կենդանատեսակների առումով:

 

-Որքանով մենք  գիտենք նախատեսվում է այգու տարածքը ավելի մեծացնել. կա՞  նման նախագիծ:

 

- Այո նախատեսվում է, բայց ասեմ, որ տարածքն  ի սկզբանե ավելի մեծ է եղել ՝ 34 հեկտար, բայց հիմա 14 հեկտարի սահմանում է միայն գործում: Հաջորդ տարիների ընթացքում 6 հեկտարով կավելանա, բայց վերջնական վիճակում այգին  չի անցնի իր 34 հեկտարի սահմանները:



Արմինե Բրսոյան

  

 

 

 

 

 

 

Նույն շարքից