Հասարակություն 

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Լեյլի Խաչատրյանը

analitik.am

Վախճանվել է Հայաստանում ռուսական թատրոնի ականավոր դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Լեյլի Խաչատրյանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից:



Մեծն Արամ Խաչատրյանի զարմուհին ավարտել էր Երևանի թատերական ինստիտուտի դերասանական բաժինը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանի արվեստանոցը: Մհեր Մկրտչյանի վերջին համակուրսեցիներից մեկն էր:
Վաթսուն տարուց ավելի Լեյլի Խաչատրյանը ծառայել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնին, ստեղծել մոտ 150 բեմատիպար, որոնք աչքի էին ընկնում վառ ու ցայտուն բնութագրականությամբ, կատակերգական ընդգծված գույներով, վարքագծի ճշգրիտ վերարտադրմամբ: Նա շարունակում էր այս թատրոնի մեծերի լավագույն ավանդույթները, դառնում թատրոնի հենասյուներից:

 

Կյանքի վերջին տարիներին Լեյլի Խաչատրյանը հրատարակել է իր դիտումների ու ապրումների մասին պատմող գիրք, որը դասագիրք կարող է լինել շատերի համար:



Լեյլի Խաչատրյանը ծմվել է 1930 թվականի մայիսի 2-ին Ռուսաստանի Կրասնոդարի մարզում։ Երաժշտական կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Մոսկվայի Վախթանգովի թատրոնին կից ուսումնարանում։ Սովորել է նաև Երևանի գեղավեստա-թատերական ինստիտուտում:

Նույն շարքից