Վերլուծական 

Ճարտարեցի աճպարարի արարքների փաստով հետաքննությունում նյութեր են նախապատրաստվում

Analitik.am-ը նախկինում անդրադարձել էր Ղարաբաղի Ճարտար գյուղից Երևան եկած և շատ արագ հարստացած Մուշեղ Սաֆարյանի գործունեությանը: Վերջինս, ինչպես նշել էինք ,վաճառել էր օդից իրեն մնացած,Ջրաբեր Համայնքում գտնվող ՛՛Ամադեղա՛՛ ավազահանքի 50 տոկոս բաժնեմասը ,որի դիմաց ստացել էր երկու բնակարան և ոչ բնակելի տարածք՝ ստանձնելով նաև ավազահանքի հարկային պարտավորությունների կատարումը: Սակայն Հետագայում նա ոչ միայն հրաժարվել էր իր պարտականությունները կատարելուց,այլ ընդհակառակը,համարելով ,որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է,մտել էր դատարան,որպեսզի անվավեր ճանաչի իր բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը:



Պահանջն էլ հիմնավորել էր ,որ չի ստացել բաժնեմասի առուվաճառքի պայմանագրով սահմանված 25.000 /քսան հինգ հազար / ՀՀ դրամը: Զարմանալին էլ այն է,որ բաժնեմասը հետ պահանջող ՀՀ Վերահսկիչ պալատի աշխատակից Մ.Սաֆարյանը ցուցաբերում է յուրահատուկ ճարտարություն և չի պատրաստվում հետ վերադարձնել բաժնեմասի դիմաց վերցված բնակարանները և տարածքը՝ հայտարարելով, որ դրանք ինքը գնել է Գևորգ Մեհրաբյանից և դրանք կապ չունեն ավազահանքի հետ: Այս փաստերով Գ.Մեհրաբյանը բողոք է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՀ Նախագահին, ինչի արդյունքում Քանաքեռ –Զայթուն հետաքննչական բաժնում այս պահին նյութեր են նախապատրաստվում Մ.Սաֆարյանի կողմից խարդախության փորձ կատարելու փաստով: Խմբագրությունը կապվեց Մ.Սաֆարյանի մյուս փայատիրոջ հետ,որպեսզի ճշտի դեպքի հետ կապված մանրամասները,սակայն վերջինս հայտարարեց,որ մամուլին հայտնելու ոչինչ չունի և բոլոր հարցերն ուղղենք վիճաբանող կողմերին:



Մեր հարցին, թե ինչ կարծիք ունի այն մասին, որ արդեն նյութեր են նախապատրաստվում, վերջինս ասաց,որ տեղյակ չէ և իր համար գործարքը ավարտված է,իսկ մանրամասներն էլ տնտեսական գաղտնիք են և մամուլի քննարկման առարկա չեն: Ինչ վերաբերվում է նախապատրաստվող նյութերին,ապա երբ իրեն կկանչեն, այդ ժամանակ էլ կհայտնի նախաքննությանն անհրաժեշտ տեղեկությունները:



Ավելացնենք նաև,որ այս փայատեր կոչվածը ակամայից դարձել է սույն գործի կշռաքարը, և ում նժարի վրա նա կկանգնի, նա էլ կծանրանա,քանի որ ըստ Գ.Մեհրաբյանի, վերջինս տեղյակ է բոլոր բանակցություններից, և այս պահին նա նույնպես կարող է գայթակղվել Մ.Սաֆարյանի գործունեությամբ և պահանջել անվավեր ճանաչել նաև իր բաժնեմասի վաճառքը,քանի որ չկա համապատասխան փաստաթուղթ ,որ նրան 25.000 ՀՀ դրամ բաժնեմասի վաճառքի գումար են տվել: Չնայած այն հանգամանքին,որ նա նույնպես ստացել է երկու բնակարան և տարածք իր բաժնեմասի վաճառքի համար: Այս տարօրինակ գործի հանգամանքներին կանդրադառնանք հաջորդիվ:

Նույն շարքից