Հասարակություն Միջազգային 

Գերմանիայի հետախուզություն. Ուկրաինական պատերազմում զոհվել է 50 հազար մարդ

analitik.am

 

Ինչպես հաղորդում է գերմանական Frankfurter Allgemeine Sonntagszeitung պարբերականը, գերմանական հատուկ ծառայությունների հաշվումներով Ուկրաինական հակամարտության զոհերի թիվը կազմում է 50 հազար մարդ, որը 10 անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները:

 

Վերջին տվյալների համաձայն, Ուկրաինայում զոհվել է 1200 զինծառայող ու 5400 խաղաղ բնակիչ: Հետախուզության աղբյուրները նշում են, որ տվյալները միակողմանի բնույթ են կրում, ու զգալիորեն նվազեցված են:

Ծանր մարտերից հետո հայտարարվում է 10 սպանվածի մասին, այնինչ այս թիվը զգալիորեն նվազեցված է:

Ուկրաինական հակամարտության ընթացքում 1200 զինծառայողի ու 5400 խաղաղ բնակչի կորստի թվերը Մյունխենի խաղաղության կոնֆերանսում ներկայացրել է Պորոշենկոն:

Միաժամանակ ՄԱԿ-ի ներկայացված թվերի համաձայն Ուկրաինայում զոհվել է 5,3 հազար խաղաղ բնակիչ, իսկ 12 հազարը վիրավորվել են:

 

 

Նույն շարքից