Բիզնես 

Հաջորդ տարի հայկական ատոմակայանի աշխատանքները կդադարեցվեն 6 ամսով

analitik.am

 Հաջորդ տարի Հայաստանի ատոմակայանի աշխատանքները 6 ամսով կդադարեցվեն՝ վերանորոգման աշխատանքների նպատակով: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: «Հաջորդ տարի վեց ամսով կանգնեցվելու է՝ շահագործման ժամկետի երկարացման նպատակով աշխատանքներ կատարելու համար: Շահագործման ժամկետը երկարացվելու է մինչև 2026 թվականը: Իսկ մինչև 2026 թվականը մենք պարտավոր ենք նոր ատոմակայան կառուցել»,- ՝ նշեց  նախարարը:


Երվանդ Զախարյանը չպատասխանեց հարցին, թե նոր ատոմակայան կառուցելու հարցում ինչ աշխատանքներ են տարվում այս փուլում: Նա ընդգծեց, որ այդ  հարցը կառավարության օրակարգում է:

 

ՀՀ կառավարությունն ակնկալում է մինչև տարեվերջ Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ ստորագրել հայկական ատոմակայանի գործող երկրորդ էներգաբլոկի ծառայության ժամկետի երկարաձգման վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը: Նախատեսվում է նաև 2026թ. շահագործման հանձնել ատոմակայանի նոր էներգաբլոկը:

Նույն շարքից