Միջազգային 

Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի առաջնորդները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

analitik.am

Մոսկվայում անցկացված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի ավարտին կառույցի անդամ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի առաջնորդները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, հայտնում է kremlin.ru-ն։

Նրանք, ի թիվս այլնի, անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին։

«Մենք՝ ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդներս, ընդգծում ենք ԼՂ խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ։

ՀԱՊԿ անդամ երկրներն անդրադարձել են նաև Ուկրաինայի ճգնաժամին և նշել հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը։

Նույն շարքից