Հասարակություն 

Ինչու՞ արտագաղթեցիք, պարոն N1 նեյրովիրաբույժ Անդրոնիկ Քալայջյան

Եթե հիմք ընդունենք մամուլում տեղ գտած «Հայաստանի թիվ մեկ նեյրովիրաբույժն արտագաղթել է» վերնագրով հոդվածը, որտեղ պարզ ասվում է, որ Հայաստանից արտագաղթել է «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտի» նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Անդրոնիկ Քալայջյանը, ապա մնում է միայն բացականչել. «Նման արարքը հարիր չէ Ձեզ, պարոն Անդրոնիկ»: Հոդվածում նույնիսկ ասված է, որ արտագաղթելու մասին տեղեկությունները հաստատել է «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտի» փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը։ Նա ասել է, որ հունվարի 5-ին Քալայջյանը Դուբայ է մեկնել մշտական աշխատելու նպատակով»։

Ինձ մոտ այս ամենի հետ կապված հարցեր առաջացան, որոնք ես կցանկանայի ուղղել Պ-ն Քալայջյանին և այսպես.

• Այդ ի՞նչն էր պակաս Ձեզ մոտ, որ թողեցիք այս դժբախտ երկիրը և գնացիք լավ իմանալով, որ ազգի մեծամասնությունը հնարավորություն չունի մեկնել արտասահման բուժվելու

• Չէ՞ որ Ձեզ այստեղ Աստվածացնում էին, չէ՞ որ բազմաթիվ մարդկանց կյանքն եք փրկել, բա ո՞ւմ հույսին եք թողնում նրանց ու գնում…

• Եթե նմանատիպ քայլ աներ անգործ քաղաքացին, որը ոչ մի կերպ աշխատանք չի կարողանում գտնել, ապա դա միանշանակ բացատրություն կունենար, իսկ ի՞նչ բացատրություն ունի Ձեր արարքը, չէ՞ որ փառք Աստծո Դուք հարուստ և կայացած անձ էիք այս երկրում

• Ինքներդ Ձեզ հարց տալիս եք, թե ձեր հիվանդներն ի՞նչ են անելու առանց Ձեզ

• Արդյոք մեկնելուց չեք մտածել, թե Ձեր Հայրենիքը Ձեր կարիքն ունի…

Կարեն Թումանյան

Նույն շարքից