Մշակույթ 

Երևանի քաղաքապետարանում կայացել է «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գրքի շնորհանդեսը

analitik.am

Երևանի քաղաքապետարանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) համագործակցության շրջանակում քաղաքապետարանի ճեմասրահում տեղի է ունեցել «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գրքի շնորհանդեսը:

 

 Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ 88-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում մայրաքաղաքում գտնվող հայկական սփյուռքից ՀԲԸՄ շուրջ 100 ներկայացուցիչներ, դիվանագիտական կառույցների, Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների, տնտեսության, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

 Ողջունելով ներկաներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի ու Հայկական բարեգործական ընդհանուր միության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը կնպաստի նմանատիպ նախաձեռնությունների շարունակականության ապահովմանը.

 

«Այսօրվա հիշարժան պահերից էր «Բացահայտենք Երևանը. Հայացք քաղաքի անցյալին և ներկային» էլեկտրոնային գրքի շնորհանդեսը, որը ստեղծվեց ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հետ աշխատանքի արդյունքում: Ուզում եմ առիթն օգտագործել և մեկ անգամ ևս շնորհավորել` այս անգամ Facebook-ում, Հայկական բարեգործական ընդհանուր միությանը՝ 88-րդ ընդհանուր ժողովի մեկնարկի առթիվ: Հաջողություն, ուժ ու եռանդ եմ մաղթում ՀԲԸՄ ղեկավարներին և բոլոր անդամներին` իրենց հայրենանվեր գործունեության մեջ: Հավատացած եմ, որ մեր համագործակցությունը շարունակական կլինի:
Հատուկ շնորհակալություն ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀՎՀ հիմնադիր–նախագահ Երվանդ Զորյանին»։

 

 

 

 

 

 

Նույն շարքից