Հայաստան 

ԲՀԿ-ն Վլադիմիր Գասպարյանի դեմ անցել է պարտիզանական պայքարի

analitik.am

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ԲՀԿ-ն վերջին շրջանում իր շուրջն է համախմբում 6-րդ վարչության և ԱԱԾ նախկին աշխատակիցների, դե բոլորին է հայտնի որ համակարգից դուրս եկող աշխատակիցների մեծ մասը պաշտոնաթողությունից  առաջ համատարած «կորցնում» են իրենց վկայականները: Այս մարդկանցից ստեղծվել է խումբ, այսպես ասած ԲՀԿ-ի «Հակահետախուզությունը»,  որի հիմնական նպատակներից մեկն է նաև ամեն գնով հասնել ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնանկությանը:


Կառույցի ղեկավարը նույնպես ընտրված է այս կոնտեքստի մեջ: Եվ այսպես՝  ԲՀԿ «Հակահետախուզությունը», ըստ մեր տեղեկությունների, ղեկավարում է ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, ով  նույնպես ունի անձնական խնդիրներ ոստիկանապետի հետ. Հասարակությունը դեռ չի մոռացել Ա. Մանուկյանի որդու  բենթլիի սրահից հայտնաբերված զենքերը և թմրանյութը, ինչպես նաև վերջինիս խնամի՝ Երևան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը:


Բայց քանի որ Վ.Գասպարյանի հետ «ռազմի» դաշտում ճակատ-ճակատ կռվելը հավասարազոր է ինքնասպանության, ապա ԲՀԿ-ն, ուսումնասիրելով մեր պապերի փորձը, անցել է պարտիզանական պայքարի:



ԲՀԿ հակահետախուզության աշխատակիցները՝ ԱԱԾ անվան տակ,  փորձում են հավաքագրել երիտասարդ լրագրողների կամ քաղաքականության մեջ ներքաշված անձանց, ստորագրել են տալիս, որ իբր թե վերջիններս հանդիսանում են ԱԱԾ գաղտնի գործակալներ և ծառայում են հանուն Հայաստանի բարգավաճմանը և ընթացքում,  օգտագործելով իրենց ծառայական հմտությունները,  սլաքը ուղղում են դեպի Վ.Գասպարյանը՝ վերջինիս  դեմ հոդվածներ և վարկաբեկող նյութեր տպագրելու ցուցում տալով: Այս քայլով ԲՀԿ հակահետախուզությունը լուծում է երկու խնդիր.


1.Վարկաբեկում են Վ.Գասպարյանին


2.Բացահայտվելու դեպքում ստեղծում են ԱԱԾ և Ոստիկանություն հակամարտություն:

Մեր ունեցած տեղեկություններով, անհաջող հավաքագրված լրագրողներից մեկն  արդեն իսկ այս թեմայով դիմել է և Ոստիկանապետին, և ԱԱԾ:
Թե ինչպես կավարտվի մեր իրականության մեջ  այս նոր   «Պարտիզանական» պայքարը ցույց կտա ժամանակը:


Հ.Գ. Մեր կարծիքով Վլադիմիր Գասպարյանի հետ «Պարտիզանական» պայքարը նույնպես ինքնասպանության հավասար է:


Մեր տեղեկություններով ԱԱԾ-ն և ոստիկանության հատուկ ստորաբաժանումներն ակտիվ որոնողական աշխատանքներ են կատարում ԲՀԿ հակահետախուզության աշխատակիցներին բացահայտելու և համակարգ «ընդունելու» համար


Նույն շարքից