Հայաստան 

ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի կայքը կեղծիքներ է անում ՕԵԿ-ական Բոթոյանի համար

analitik.am

www.xnews.am կայքում ընթացող քվեարկության շրջանակներում խարդախություններ են արվում՝ հօգուտ ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանի: Այս մասին գրում է իր ՖԲ  էջում ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը.   


Րոպեներ առաջ իմ թիմակիցները բացահայտեցին xnews.am կայքում ընթացող քվեարկության խարդախությունը: 



Այն պահից, երբ ես դարձա ձայների առաջատար, ներկայացվածներից մեկի ձայները մի քանի րոպեի ընթացքում սկսեցին կտրուկ աճել, 1-2 րոպեի ընթացքում աճելով հարյուրներով: Սա վկայում է այն մասին, որ ձայներն ավելանում են ոչ արդար քվեարկության եղանակով :

Սիրելի՛ ընտրողներ, թիմակիցներ և բարեկամներ, շնորհակալ եմ ձեր վստահության և գնահատականի համար: Նախկինում նույնպես ինձ այսպիսի մրցույթների ներքաշել են, և այնուամենայնիվ հաղթող եմ ճանաչվել՝ ի շնորհիվ ինձ վստահողների և իմ օգտին քվեարկողների: Սակայն այժմ իմ ընտրողներին կոչ եմ անում այլևս չքվեարկել իմ օգտին, քանի որ չեմ ցանկանում մասնակցել խարդախության եղանակով ընթացող և նախապես ծրագրավորված քվեարկություններին: 


Հ.Գ. Ինքնահաստատման կարիք ունեցող մարդկանց խորհուրդ եմ տալիս չկայանալ իմ և իմ գործունեության ֆոնին: Ավելի լավ է, փորձեք քրտնաջան աշխատանքով անցնել կյանքում կայանալու սեփական ուղին, ով գիտի, գուցե ստացվի....


Կից տեղադրում եմ համապատասխան «սքրինները»:


Մեր ունեցած տեղեկությունների համաձայն www.xnew.am լրատվական կայքը  հովանավորվում է ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի կողմից, իսկ կայքն էլ աշխատեցնում է Ուրիխանյանի օգնականը: Զարմանալի է, որ  Տիգրան Ուրիխանյանին պատկանող կայքում խարդախություններ են տեղի ունենում ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի դեմ: 

Նույն շարքից