Վերլուծական 

Աշխարհի տնտեսական վիճակը. Համաշխարհային պարտք (Մաս 1)

analitik.am

2015թ-ի փետրվարին McKinsey  հայտնի խորհրդատվական ընկերությունը հրապարակեց 2014թ-ի տարեկան «Debt and (not much) deleveraging» կոչվող զեկույցը՝ համաշխաշխարհին պարտքերի մասով:  Ուսումնասիրությունը հիմնված է 47 երկրների տվյալների վրա: Դրանք տնտեսապես զարգացած երկրներն են (25), խոշոր զարգացող երկրները  (22), որոնց թվում են Չինաստանը, ինչպես նաև նախկին սոցիալիստական երկրները՝ ներառյալ ՌԴ-ն: Մասնագետների կարծիքով նման ներգրավվածությունը բավարար է պարտքերի մասով համաշխարհային վիճակը պարզելու համար:  Ստորև ներկայացնում ենք հավասար տարբերություններով երեք տարբեր ժամանակահատվածներում աշխարհում տիրող իրավիճակը՝ պարտքերի մասով (բոլոր տվյալները վերցված են McKinsey-ի  զեկույցներից).



Աղյ. 1.

Համաշխարհային պարտքը և դրա հիմնական բաղկացուցիչները 2000-2014 гг. 

 

2000*

2007*

2014**

 

Մլրդ. Դոլ.

%

 Մլրդ . Դոլ.

%

մլրդ

 Դոլ.

%

Ընդհանուր

87

100

142

100

199

100

Տնային տնտեսություն

19

21,8

33

23,1

40

20,1

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

26

29,9

38

26,7

56

28,2

Պետություն

22

25,3

33

23,2

58

29,1

Ֆինանսական կազմակերպություններ

20

23,0

37

26,0

45

22,6

*Վերջ 4-րդ քառորդ

**Վերջ 2-րդ քառորդ



2000-07  ընկած ժամանակատվածում համաշխարհային պարտքը  աճել է  55 մլրդ. դոլարով: Հաջորդ 7 տարում աճը կազմել է  57 մլրդ դոլար: Առաջին փուլն ընկած է համաշխարհային ճգնաժամի նախապատրաստման շրջանում, իսկ երկրորդ փուլն արդեն բուն ճգնաժամի և դրանից դուրս գալու ժամանակահատվածն է:  2007-2009թ.թ. ֆինանսական ճգնաժամի պատճառը, ինչպես գիտենք, համաշխարհային պարտքի արագ աճն էր, որը 2000 թվականին կազմել էր համաշխարհաին ՀՆԱ-յի  246%-ը, իսկ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սկզբին՝ 2007-ին,  այն արդեն աճել էր՝ մինչև  269%:  Երկրորդ ժամանակահատվածում (2007-2015 թ.թ.) համաշխարհային պարտքի աճը գերազանցեց առաջին փուլի աճին (57 մլրդ  55 մլրդ դիմաց): Համաշխարհային պարտքն էլ աճեց մինչև համաշխարհային ՀՆԱ-յի  286%:


Շարունակելի

 

Նույն շարքից